Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը այցելել է Փարիզ

Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը արտասահմանյան առաջին այցը կատարել է Փարիզ։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այսօր նրան ընդունել է Ելիսեյան պալատում։

Եվրամիության երկու ազդեցիկ երկրների ղեկավարները քննարկելու են միջազգային, ինչպես նաև Եվրամիության ներսում առկա հրատապ խնդիրները։

Հունվարի 1-ից Եվրամիությունը 6 ամսով նախագահում է Ֆրանսիան։

Ֆրանսիացի պաշտոնյաները «Ռոյթերս»-ին ասել են, որ Մակրոն-Շոլց հանդիպման օրակարգի հիմնական հարցերից է Ուկրաինայի շուրջ ստեղված լարվածությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button