Այսօրվա փոխհրաձգության հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Վահե Մանասերյանը. կա ութ վիրավոր

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօրվա սահմանային փոխհրաձգության հետևանքով զոհված զինծառայողը ժամկետային, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանն է (ծնվ. 2002թ.)։

Գերատեսչությունն ավելի վաղ հաղորդել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկել էին գործողություններ, կա մեկ զոհ, սակայն նրա տվյալները չէին հրապարակվել:

ՊՆ-ն տեղեկացնում է նաև, որ ևս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Բաքուն իր հերթին մեղադրել էր հայկական կողմին Քարվաճառի ուղղությամբ գնդակոծությունների համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button