«Մուսավաթ» կուսակցությունն իր հաջորդ համագումարը կանցկացնի մայիսին։ Համագումարում տեղի կունենան նախագահի և ժողովի ընտրություններ։ Այս մասին Turan-ին հայտնել է «Մուսավաթ»-ի ղեկավարի տեղակալ Ֆարաջ Քարիմլին։
Ֆ.Քարիմլին նշել է, որ կուսակցության անդամներից ոչ ոք դեռ նախագահի թեկնածու չի առաջադրել։
Ներկայումս «Մուսավաթ» կուսակցության ղեկավարը Արիֆ Հաջիլին է։ Նա կուսակցությունը ղեկավարում է 2014 թվականից։
«Մուսավաթ» կուսակցությունը հիմնադրվել է 1911 թվականին Մուհամմադ Ամին Ռասուլզադեի և նրա համախոհների կողմից։
1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից հետո կուսակցությունը փորձեց իր գործունեությունը շարունակել աքսորավայրում։
1992 թվականին Ադրբեջանում վերականգնվեց «Մուսավաթ» կուսակցությունը, որի ղեկավար ընտրվեց Իսա Ղամբարը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2014թ.