Ադրբեջանի իշխանությունները մեկ տարուց ավելի շարունակ քաղաքական ձերբակալություններ են իրականացնում։ Երկրի հայտնի քաղաքական գործիչները, հասարակական ներկայացուցիչներ, լրագրողներ մեկը մյուսի հետևից մեղադրվում և ձերբակալվում են։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության հայտարարության մեջ։
Ինչպես նախորդ բոլոր ռեպրեսիաների ալիքներում, այս անգամ էլ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությանը չխուսափեցին ձերբակալությունները։ Քաղաքական ձերբակալությունների այս քարոզարշավում կուսակցական բանտարկյալների թիվը հասել է 11-ի։
Իշխանությունները չեն բավարարվում իրենց քննադատներին ու ընդդիմադիրներին նսեմացնելով ու բանտարկելով, ավելին, բանտերում «խոշտանգում ու անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում»:
Կուսակցությունը նշում է, որ այս բոլոր ձերբակալությունները և հետապնդման այլ մեթոդները նպատակ ունեն զրկել կուսակցությանը գործելու հնարավորությունից։
«Չնայած այս ամենին, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը վճռական է շարունակելու իր սկզբունքային պայքարը, կազմակերպված դիմադրությունը Ադրբեջանում տոտալիտար համակարգ ստեղծելու Իլհամ Ալիևի փորձերի դեմ»,- ասվում է փաստաթղթում։
Կուսակցությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին Ադրբեջանի իշխանությունների հետ բոլոր շփումներում առաջնահերթություն տալ քաղբանտարկյալների ազատությանը և երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքներից ու ազատություններից օգտվելու հարցում։
«Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների, նպատակաուղղված պատժամիջոցներ պետք է կիրառվեն ընդդիմադիրների, հասարակական-քաղաքական ակտիվիստների և լրագրողների շինծու մեղադրանքների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։