Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները լուրջ ներդրում ունեն, «որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ և ապագայի տեսլականով», այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսաստանցի զինվորականների առկայությունը նման բարդ իրավիճակում խաղաղության և դրական զարգացումների գործոն է հանդիսանում», – «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` նշել է ռուսաստանցի դիվանագետը:
Ռուսաստանի Դաշնության դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեությանը՝ նշելով. «Դա բոլորին հետաքրքրող հարցերը քննարկելու հնարավորություն է։ Այդ ձևաչափը կարող է տարածաշրջանի երկրների հարաբերություններում դրական մթնոլորտ ստեղծել»: