Սոցցանցերում հրապարակվել են 20 զրահափոխադրիչներից բաղկացած շարասյան, տասնյակ բենզինատարների և մի քանի բեռնատարների պատկերներ, որոնք Ղարաբաղը լքում են ռուսական դրոշների ներքո։
Տեսանյութերի հեղինակները՝ շարքային քաղաքացիները, ասում են, որ կադրերն արվել են Ղարաբաղի հարակից Թարթառ և Գորանբոյ բնակավայրերում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանից զենք և տեխնիկա է արտահանվում Գյանջայի ռազմական օդանավակայանով։
Սակայն «Թուրան» գործակալության հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի ուժային կառույցները հայտնել են, որ տեսանյութն այսօր տեղին չէ։ Պաշտպանության նախարարությունն ու ՆԳՆ-ն չեն հաստատել, որ խաղաղապահների զինտեխնիկայի մի մասը հանվել է Ադրբեջանից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության 2024 թվականի հունվարի 9-ի վերջին տեղեկատվությունը Ղարաբաղում խաղաղապահների գործունեության մասին է։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Ղարաբաղում հինգ տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը։
Այն ներառում էր 1960 զինվորական, 90 զրահափոխադրիչ, 380 մեքենա և հատուկ տեխնիկա։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունից հետո Ղարաբաղի հայ բնակչությունը լքել է տարածաշրջանը, և խաղաղապահների այնտեղ մնալը կորցրել է իր իմաստը։
Այս տեսահոլովակը դիտելու համար խնդրում ենք միացնել JavaScript-ը և արդիականացնել a
վեբ զննարկիչը, որ
աջակցում է HTML5 տեսանյութը