Human Rights Watch-ը դատապարտել է հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի կալանավորումը և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան։
«Չնայած Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող լուրջ ուշադրությանը, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություններից հետո, նույնիսկ հիմա, երբ երկիրը պատրաստվում է առաջիկա COP29 միջոցառմանը, իշխանությունները կալանավորել են հայտնի քաղաքացիական ակտիվիստ Անար Մամեդլիին։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի»,- X սոցիալական ցանցում գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Ռեյչել Դենբերը։