Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա համայնքին Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Զատիկի տոնի կապակցությամբ, որը վերածննդի, նորության, կարեկցանքի և բարության խորհրդանիշ է, ևս մեկ անգամ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին քաջառողջություն, երջանկություն և բարօրություն ձեր ընտանիքներին»,- ասված է Ալիևի ուղերձում։
Նշենք, որ Ադրբեջանում գործում է 5 քրիստոնեական ուղղափառ եկեղեցի, որոնցից 3-ը գտնվում են մայրաքաղաքում։
Երկրի ավելի քան 200 հազար քաղաքացիներ ուղղափառ քրիստոնյաներ են։
Այս տարի ուղղափառ Զատիկը նշվում է մայիսի 5-ին։