Կիպրոսի երկու կողմերի առաջնորդները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կղզու թուրքական մասի առաջնորդ Էրսին Թաթարը երեքշաբթի մասնակցել են Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության նոր ղեկավար Քոլին Ստյուարտի կողմից կազմակերպված ընդունելությանը։

Ընդունելությունն անցկացվել է Նիկոսիայի բուֆերային գոտում գնվող «Լեդրա փելես» հյուրանոցում։ Խաղաղապահ առաքելության նոր ղեկավարն ասել է, թե էներգիա ունեն օժանդակելու կղզու յուրաքանչուր բնակչի առօրյա կյանքի վրա ազդող խնդիրների լուծմանը։

Սա երկու մասի բաժանված կղզու առաջնորդների վերջին շրջանում տեղի ունեցած եզակի հանդիպումներից էր։ Կողմերի միջև պաշտոնական բանակցություններ չեն ընթանում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button