Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է նոր տվյալներ Ադրբեջանում ընտրողների թվի վերաբերյալ։
Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 326 հազար 764 մարդ։ Նրանցից 47,55 տոկոսը տղամարդիկ են, 52,45 տոկոսը՝ կանայք։ Այս մասին մայիսի 27-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասել է կառույցի ղեկավար Մազահիր Փանահովը։
Ամենատարեց կին ընտրողը 134-ամյա Թամամ Ալի Գիզի Ազիզովան է (ծնված 1894 թ.):
Ամենատարեց տղամարդ ընտրողը՝ Հիլալ Իբրահիմովը, 108 տարեկան է (1915 թ.)։
Այս տարվա փետրվարին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հաղորդվել էր, որ Ադրբեջանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 6 միլիոն 478 հազար 623 մարդ։ Այսօրվա վիճակագրության համեմատ ընտրողների թիվը նվազել է ավելի քան 150 հազար մարդով։ Սրա պատճառները պարզ չեն։