Մայիսի 29-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։
Այցի շրջանակներում նախատեսված են Ջեյհուն Բայրամովի հանդիպումները Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։