Հունիսի 7-ին Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Յակսիլիկովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։
Ընդունելով պատվիրակությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում՝ նախարար Զաքիր Գարալովն ընդգծել է ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը հատուկ նշվել է երկու երկրների զինվորականների մասնագիտական մակարդակի հետագա բարձրացման նպատակով համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը։ Միաժամանակ մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին ԱՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է ռազմական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ։