Շիրվանի քաղաքային դատարանը Չեխիայի քաղաքացի Բաչա Դանիել Վլադիմիրին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 318.1 հոդվածով (պետական սահմանը ապօրինի հատելը) և դատապարտել 1,5 տարվա ազատազրկման։
Փետրվարի սկզբին ԶԼՄ-ները տեղեկություն հրապարակեցին հայկական կողմից Ադրբեջանի տարածք անցած Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։
Մամուլում ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Չեխիայի քաղաքացուն հաջողվել է անցնել հայերի կողմից ականապատված տարածքներով։ Այս կապակցությամբ ենթադրություններ կային, որ այդ անձը Եվրամիության հետախուզական առաքելության անդամ է և լրտեսության նպատակով փորձում է անցնել Ադրբեջան։ Բայց արդյունքում նա ձերբակալվել է սահմանը խախտելու համար։