Բայրամովը Բերբոկին բողոքել է Հայաստանի սահմանադրությունից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին հանդիպել է իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի հետ։

Կողմերը քննարկել են COP 29 կլիմայական համաժողովի շրջանակներում համագործակցության հարցեր։

«Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ուշադրություն հրավիրել խաղաղ գործընթացի շրջանակներում առկա խնդիրներին ու հնարավորություններին։ Այս համատեքստում նշվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջը Հայաստանի Սահմանադրության մեջ խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կայքերի համախմբում




Վերջին նորություններ

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button