Հունիսի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակներում կատարված աշխատանքը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները։
Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցային գործընթացի մասին։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։