Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում։
Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, Թվիթերի իր էջում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
«Մենք կշարունակենք միասին գործել մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման յուրաքանչյուր փուլում»,- վստահեցրել է Չավուշօղլուն։