Ղարաբաղյան շրջանում տարածքի ինժեներական հետախուզության ընթացքում հայտնաբերվել են Հայաստանի զինված ուժերին և ապօրինի հայկական զինված խմբավորումներին պատկանող մեծ քանակությամբ զինամթերք և հրետանային արկեր։ Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական բանակի ինժեներա-ամրաշինական ստորաբաժանումներն առգրավել են Խոջալուի շրջանի տարածքում հայտնաբերված զինամթերքն ու արկերը։
«Ազատագրված տարածքներում ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերումն ու վնասազերծումը, ինչպես նաև ինժեներական աջակցության համար անհրաժեշտ այլ միջոցառումները շարունակվում են»,- ասվում է տեղեկատվության մեջ։