Զանգվածային ցույցեր Լեհաստանում՝ ԶԼՄ-ների մասին նոր օրենքի դեմ

Լեհաստանում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները, երկրի գրեթե 100 քաղաքներում նախագահին կոչ են արել՝ վետո դնել ԶԼՄ-ների մասին նոր օրենքի վրա, որը հասարակության մի մասը համարում է ոչ ժողովրդավարական։

Այն հաստատվել է խորհրդարանի կողմից անցած ուրբաթ և այժմ ուղարկվել է պետության ղեկավարին՝ հաստատման համար:

Օրինագիծը խստացնում է լրատվամիջոցների օտարերկրյա սեփականության կանոնները, ինչը կարող է հարվածել ընդդիմադիր TVN հեռուստաալիքին, որը պատկանում է ամերիկյան Discovery խմբին:

Տուսկը քաղաքացիներին համախմբվելու կոչ է արել

Ընդդիմադիր ամենամեծ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը քաղաքացիներին համախմբվելու կոչ է արել։

Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը դեմոկրատիայի վրա հարձակվելու մեջ, մասնավորապես՝ դատարանների նկատմամբ քաղաքական վերահսկողությունն ուժեղացնելու և շուկայից ժողովրդավարական լրատվամիջոցներին դուրս բերելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button