Աբխազիայի վարչական կենտրոն Սուխումիում բախումներ են սկսվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ «Ինտերֆաքսի» թղթակիցը տեղից հաղորդում է, որ լսվել են կրակոցներ։
«Ժողովրդա-հայրենասիրական միության» կազմակերպած հանրահավաքի մասնակցիները տնտեսական ու էներգետիկ ճգնաժամի համար մեղադրել են իշխանություններին։ Նրանք փորձել են ճեղքել կառավարական շենքերը պաշտպանող իրավապահների կազմած շղթան։ Ցուցարարների դեմ ծուխ արձակող նռնակներ են կիրառվել։
Աբխազիայի նախագահի նստավայրի մոտ սկսել են հավաքվել իշխանություններին աջակցողները։