Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սարդար Քըլըչը կանցկացնեն հայ-թուրքական սահմանի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը։ Այս մասին այսօր տեղեկություն է հրապարակել թուրքական «Habertürk» հրատարակությունը։
Հանդիպումը տեղի կունենա առավոտյան հայկական կողմից, իսկ կեսօրին՝ թուրքական կողմից։
Սպասվում է, որ կողմերը կշարունակեն քննարկումները երկկողմ հարաբերությունների կարգավորման և երկրների միջև սահմանների բացման շուրջ։