Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ են մտքեր փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են 2021 թվականին երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին ու գոհունակությամբ նշել այդ ուղղությամբ աճի արձանագրումը: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացման, ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համալիր ջանքերի գործադրումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button