Սաակաշվիլին առողջական վիճակի վատթարացման հետևանքով ներկա չի լինի իր գործով դատական նիստին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վատառողջ է և չի մասնակցի դատական նիստին: Գործը հարուցվել է պետական սահմանն ապօրինի եղանակով հատելու հոդվածով: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին:

«Որքան ինձ հայտնի է, պարեկների ջոկատը նրան հիվանդանոցից չի վերցրել, ուստի, նա ներկա չի լինի այսօրվա նիստին, պատճառն առողջական վիճակի վատթարացումն է», – ասել է փաստաբանը:

Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքն առաջադրվել է հոկտեմբերի 20-ին: Քննիչների պնդմամբ, նախկին նախագահը սեպտեմբերի 28-ին Ուկրաինայից կաթնամթերք փոխադրող բեռնատարում թաքնվելով է ժամանել երկիր:

Այդ գործով մեղադրվում է ևս չորս անձ: Նրանք, ըստ Վրաստանի գլխավոր դատախազության, օգնել են Սաակաշվիլիին տեղափոխվել երկրի տարածքում: Սակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին մայրաքաղաք Թբիլիսիում:

Այդ գործով նա կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման: Վրաստանի նախկին ղեկավարի նկատմամբ գործեր են հարուցվել են ևս չորս հոդվածներով, որոնցից երկուսով նա հեռակա կարգով արդեն դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման:

Բացի այդ, ևս երկու գործ նախաքննության փուլում է, դրանցից մեկով Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրաման արձակելու, մյուսով էլ «Իմեդի» հեռուստակայանի գրասենյակի վրա հարձակում կազմակերպելու, ինչպես նաև 9 միլիոն լարիի (3 միլիոն դոլարի) չափով պետական միջոցներ մսխելու համար:

Վրաստանի նախկին նախագահը հայրենիք է վերադարձել ՏԻՄ ընտրությունների նախօրերին, պնդելով, որ իր առաջնորդած շարժումը կհաղթի և գործող իշխանությանը հրաժարական կպարտադրի: Ընդդիմությունըի պարտվել է ՏԻՄ ընտրություններում:

Սաակաշվիլին ձերբակալվելու օրը հացադուլ է հայտարարել: Նոյեմբերի 20-ին նրան բանտի հիվանդանոցից փոխադրել են Գորիի զինվորական հոսպիտալ: Ընդդիմությունը նրա ձերբակալությանն արձագանքել է բողոքի բազմահազարանոց ցույցերով:

Մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ, ինչպես նաև քաղաքական և իրավապաշտպան կազմակերպություններ պաշտոնական Թբիլիսիին կոչ են արել ազատել Սաակաշվիլիին կամ նրան փոխադրել քաղաքացիական հիվանդանոց:

Սաակաշվիլին դադարեցրել է երկարատև հացադուլը և այս պահին բուժում է ստանում հոսպիտալում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button