Հայաստանում «օմիկրոն» չի հայտնաբերվել

Հայաստանում «օմիկրոն» շտամ դեռ չի հայտնաբերվել, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք Հայաստան ժամանած քաղաքացիներից վերցված նմուշներից՝ դրական դեպքերից, անում ենք սեկվենավորում և ի լրումն, եթե կունենք հայտնաբերված դեպք, կհանրայնացնենք։ Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվատումները բավական բարձր շեմ են ապահովում պաշտպանության նաև այս շտամի հանդեպ», – ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանում իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում, 920 հազար 650՝ առաջին դեղաչափ, 670 հազար 710՝ երկրորդ դեղաչափ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button