Ղազախստանի Սենատը հատուկ օրենքով չեղարկեց մահապատիժը՝ պատժի այդ տեսակը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ։
Ղազախստանի Քրեական օրենսգրքի 17 հոդվածներով մահապատիժ էր սահմանվում ահաբեկչության, պատերազմական ծանր հանցագործությունների, ինչպես նաև երկրի նախագահի և պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի կյանքի դեմ ոտնձգության համար։
2003 թվականից, սակայն, Ղազախստանում մահապատժի մորատորիում է դրվել, ինչը նշանակում էր դատարանները մահապատժի են դատապարտում, սակայն դրա իրականացումը հետաձգվում է մինչև մորատորիումի չեղարկումը։
Վերջին նման դատավճիռը կայացվել է 2016 թվականին Ռուսլան Կուլեկբաևի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել Ալմաթիում ահաբեկչություն կատարելու մեջ։ Քաղաքի կենտրոնում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել։
Այսպիսով ԱՊՀ երկներից մահապատիժ շարունակում է կիրառվել միայն Բելառուսում։ Ըստ տարբեր աղբյուրների, 1990 թվականից ի վեր Մինսկում գնդակահարվել է ավելի քան 400 բանտարկյալ։