Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, Մարմնավաճառներ Ազգային ժողովի նիստին նման կարծիք է հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանը:
Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ ըստ նրա:
Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նաև, որ արտաքին քաղաքական դաշտում շարունակվելու է պայքարը «ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար»: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար »,- ասել է նա:
Խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը վերջերս ասել էր, թե հակամարտությունից հետո ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կմնան հինգ տարի։
«Երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրով առաջին 5 տարին է սահմանված։ Հետո ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հետագա երկարաձգման որոշում կկայացվի», – հայտարարել էր Մուրադովը։
Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։