Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված, «անպիտան հրթիռների» քրգործի նախաքնությունն ավարտվել է

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքն ու անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացնում է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4,7 միլիոն դոլար գումարի յուրացման համար մեղադրվող Տոնոյանը արդեն շուրջ երեք ամիս է՝ կալանավորված է։ Նրա կալանքի ժամկետը մեկ ամիս առաջ է երկարաձգվել։

Տոնոյանի պաշտպանը պնդում է՝ որևէ հիմք չկա իր պաշտպանյալին կալանավորված պահելու համար։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած հրթիռները փորձաքննություն չեն անցել, միայն դատատեխնիկական քննություն են անցել։ Ըստ նրա՝ դա բավական չէ հաստատելու համար, որ հրթիռներն անպիտան են եղել։

Սերգեյ Սարգսյանն այսօր տեղեկացրեց, որ «անպիտան հրթիռների» քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է։ Գործով անցնող մեղադրյալների պաշտպաններին ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար։

Բանակին անպիտան հրթիռներ գնելու գործով անցնում են Զինված ուժերին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button