Սեպտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են ընդունել, որով ԵՄ-ին կոչ են անում չեղարկել Ուկրաինայի կողմից արեւմտյան զենքի օգտագործման նկատմամբ սահմանված սահմանափակումները։
Խորհրդարանը նշում է, որ զինամթերքի անբավարար մատակարարումները և դրանց օգտագործման սահմանափակումները վտանգում են խաթարել մինչ այժմ գործադրված ջանքերը և ցավում է ԵՄ երկրների կողմից Ուկրաինային տրվող երկկողմ ռազմական օգնության կրճատման համար։
Պետք է արագացվի զենքի, SAM համակարգերի և զինամթերքի, այդ թվում՝ TAURUS հրթիռների մատակարարումը։
Բանաձևը նաև կոչ է անում ԵՄ անդամներին երկարաձգել Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։
Բացի այդ, խորհրդարանականները կոչ են արել բռնագրավել Եվրոպայում ռուսական ունեցվածքը եւ ստացված գումարը փոխանցել Ուկրաինային: