Հռոմում բանակցություններ են տեղի ունեցել Իտալիայի և Ադրբեջանի զինված ուժերի շտաբների պետեր Կավո Դրագոնեի և Քարիմ Վալիևի միջև։
Առանձին և լայնամասշտաբ հանդիպումներում քննարկվել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Նշենք, որ վերջերս ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար է նշանակվել Կավո Դրագոն։