Հոկտեմբերի 3-ին Փարիզում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ըստ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության՝ Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության և ժողովրդավարության համար հայ ժողովրդի ջանքերին։
«Մակրոնը նաև աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ միջազգային իրավունքին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին համապատասխան խաղաղ համաձայնագրի արագ հասնելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։