Ժոզեպ Բորելը Ռուսաստանի ներկայացրած պահանջներն «անընդունելի» է համարում

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Գերմանիայում լույս տեսնող Welt թերթին տված հարցազրույցում «անընդունելի» է անվանել անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայացրած պահանջը:

«Դեպի արևելք Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդարձակումը դադարեցնելու և անվտանգության երաշխիքներ տրամադրելու Ռուսաստանի ներկայացրած պահանջները սոսկ ռուսական օրակարգից են և բացարձակ անընդունելի են հատկապես Ուկրաինայի խնդրում»,- ասել է Բորելը:

Նրա խոսքով, Մոսկվան այդ պահանջները ներկայացրել է գրավոր, ինչը նախկինում երբևէ չի եղել:

«Այդպես են անում միայն հաղթողները, ովքեր հայտարարում են, թե սրանք են իմ պահանջները»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:

Նրա խոսքով, կայանալիք բանակցություններում պետք է քննարկվեն ոչ միայն Ուկրաինայի հակամարտության կամ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման, այլև 1975 թվականի Հելքիսնքյան եզրափակիչ ակտի ընդունումից ի վեր կատարված բոլոր խախտումները:

«Մենք համաձայն չենք արտաքին ասպարեզում Ռուսաստանի վարած քաղաքականության շատ հանգամանքների հետ, ինչպես նաև այն դրվագների, որոնք Ռուսաստանը ներքին խնդիր է համարում»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Բացի այդ, նա քննադատել է Եվրոպայի անվտանգության հարցերն առանց Եվրամիության քննարկելու Ռուսաստանի մտադրությունը:

«Դա անհեթեթություն է, մենք նման բան չենք ընդունի»,- ասել է Բորելը, նշելով, որ եվրոպական անվտանգությունը և դրա երաշխիքները խնդիր են, որն առնչվում ոչ միայն Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button