Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա՝ միջինը 4,7 դրամով

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան միջինը 4,7 դրամով կթանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քիչ առաջ ընդունեց առաջարկված փոփոխությունները։

Շուրջ մեկ շաբաթ առաջ ՀԾԿՀ-ը հայտարարեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված ֆինանսական պարտավորությունների պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 4,7 դրամով բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Կարգավորող մարմինն առաջարկեց, մասնավորապես, փետրվարից ամսական մինչև 200 կՎտ*ժ հոսանք սպառող բնակիչների համար սակագներն ավելացնել 1,5 դրամով՝ 1 կՎտ*ժ-ի դիմաց։ 201-ից մինչև 400 կիլովատ սպառողների համար նախատեսվում է էլեկտրաէներգիան թանկացնել 3,5 դրամով։ Ավելի շատ էլեկտրաէներգիա սպառողների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 5,5 դրամով՝ շուրջ 10 տոկոսով:

Բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button