Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլի իր նստավայրում ընդունել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին, ովքեր Թուրքիա էին այցելել՝ մասնակցելու 3+3 տարածաշրջանային պլատֆորմի հանդիպմանը։
«Habertürk»-ը տեղեկացնում է, որ հանդիպմանը Էրդողանն ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում դեպի լավը կփոխվի, և որ ինքը բոլոր հնարավոր աջակցությունը կցուցաբերի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերին։
Էրդողանն առաջարկել է 3+3 հարթակը վերածել ինստիտուցիոնալ կառույցի, ինչը, ըստ նրա, ավելի արդյունավետ կդարձնի տարածաշրջանային երկխոսությունը։