ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի գա Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։ Այս մասին BBC-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։
Նույն աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը միջոցառմանը ներկայացված է լինելու «վարչապետի մակարդակով», և միաժամանակ հաստատել է, որ Պուտինին հրավեր է ուղարկվել։
Այս շաբաթ Ուկրաինան արևմտյան երկրներին կոչ արեց բոյկոտել COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը մասնակցի համաժողովին: