Թբիլիսիի «Ազադլիգ» հրապարակում երեկ տեղի ունեցած վրացական ընդդիմության հանրահավաքում ադրբեջանցի ակտիվիստ Սամիրա Բայրամովան էթնիկ վրացի ադրբեջանցիներին կոչ է արել խորհրդարանական ընտրություններում քվեարկել եվրաինտեգրման կողմնակից ընդդիմության օգտին։
Նրա ելույթի մեծ մասը վրացերեն էր։ Նա իր ելույթն ավարտեց ադրբեջաներենով և ասաց. «Սիրելի ադրբեջանցիներ. Հոկտեմբերի 26-ին մենք բոլորս ընտրելու ենք Եվրոպան մեր երկրի ապագայի համար, հատկապես նրա բազմազանության ու հավասարության համար»։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում ապրում է մոտ 300 հազար էթնիկ ադրբեջանցի, որոնցից մոտ 200 հազարը ընտրելու իրավունք ունի։
Այս տեսահոլովակը դիտելու համար խնդրում ենք միացնել JavaScript-ը և արդիականացնել a
վեբ զննարկիչը, որ
աջակցում է HTML5 տեսանյութը