Ադրբեջանի ՊՆ ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություն են անցկացրել ռազմանավերի և ծովային հետևակայինների ջոկատի մասնակցությամբ։
Զորավարժությունների հիմնական նպատակն է պաշտպանել Կասպից ծովի Ադրբեջանին պատկանող հատվածի էներգետիկ ենթակառուցվածքը և տարբեր պայմաններում նավերի մարտավարական խմբերի կողմից համապատասխան առաջադրանքների կատարման ժամանակ հատուկ նշանակության խմբերի հետ համատեղ գործողությունների իրականացումը։ Այս մասին ասված է ՊՆ նոյեմբերի 6-ի հաղորդագրության մեջ։