Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա:
«Այցի ընթացքում նախարարը կմասնակցի Ադրբեջանի նախագահությամբ անվտանգության ասպարեզում ԵԱՀԿ համագործակցության ֆորումի բացմանը», – ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի հաղորդագրությունում:
Բացի այդ, Բայրամովը Վիեննայում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ և Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ադրբեջանն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախագահում է անվտանգության ասպարեզում ԵԱՀԿ համագործակցության ֆորումում: