Վրաստանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի Agile spirit 2021 զորավարժություններին

Այսօր Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին մասնակցող ամերիկյան ստորաբաժանումներին պատկանող ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը։

Միացյալ Նահագների ԶՈՒ 173-րդ դեսանտային բրիգադին և ռազմական ոստիկանության 18-րդ բրիգադին պատկանող տեխնիկան Փոթի նավահանգիստ է հասցվել ռումինական Կոնստանցա քաղաքից։ “Agile spirit 2021” անվանումը կրող զորավարժությունները մեկնարկելու են հուլիսի 26-ին։

Դրանց մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունները ներկայացնող ավելի քան 2 հազար զինծառայող։ Զորախաղերին մասնակցող ամերիկացի զինվորականների թիվը, ըստ վրացական աղբյուրների, 700 հոգի է։ Զորավարժությունների մասնակիցների թվում են լինելու նաև Թուրքիան և Ադրբեջանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button