«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է․ փաստաբան

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ 2 ամիս ժամկետով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում», – գրել է Ասլանյանը, ով ևս տուժել է այս ընկերության գործունեությունից։

Օրեր առաջ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգեցին, որ «Դավինչի» տուրիստական կազմակերպությունից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, սակայն հետագայում պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, նրանց անուններով ամրագրումներ չկան։

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացել, այժմ նյութեր են նախապատրաստվում։



az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button