Թալիբները փորձել են գրոհել Փանջշերի հովտի ուղղությամբ

Մարտական գործողությունները Աֆղանստանում վերսկսվել են։ Ամերիկյան CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը «Թալիբան» շարժման զինյալները գրոհել են Քաբուլից հյուսիս գտնվող Փանջշերի հովտի ուղղությամբ։

Այս շրջանը գտնվում է Աֆղանստանի նախկին իշխանությունների հետ առնչություններ ունեցող աշխարհազորային ուժերի վերահսկողության ներքո։ Հակաթալիբյան դիմադրության ներկայացուցիչ Ալի Մայսամ Նազարիի փոխանցմամբ՝ թալիբները խախտել են մի քանի օր ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը՝ գրոհելով Հավաքի լեռնանցքը։

«Հարձակումը հետ է մղվել, թալիբները, ծանր կորուստներով նահանջել են Չարիքար գավառի վարչական կենտրոն Փարվան քաղաքի ուղղությամբ», – հայտարարել է Նազարին։

Reuters-ի տեղեկություններով՝ Փանջշերում ծավալված մարտական գործողությունների ընթացքում թալիբները առնվազն յոթ զոհ են տվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button