Ալեքսանդր Լուկաշենկո. «Մենք միգրանտներին ուժով հետ չենք վերադարձնի»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանի սահմանի մոտ կուտակված միգրանտներին հավաստիացրել է, որ իշխսանություններն այդ մարդկանց ուժով չեն վերադարձնի իրենց երկրներ:

Լուկաշենկոն այդ մասին ասել է Բրուզգի անցակետի մոտ, որտեղ զրուցել է Եվրամիության տարածք ւտեղափոխվելու նպատակով Բելառուս հասած միգրանտների հետ: Նա ասոել է, թե Արևմուտքն է հրահրել այս ճգնաժամը:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուզում էր, որ ես հետ ուղարկեմ ձեզ, ես պատասխանել եմ, որ մենք մինչև Ամանոր կփորձենք աշխատել այդ ուղղությամբ, ես երկու անգամ կրկնել եմ, որ մենք այդ մարդկանց ռեպատրիացիայի չենք ենթարկի, բայց ով կցանկանա վերադառնալ՝ կօգնենք, որ վերադառնան, ինչպես տեսնում եք, ես կատարում եմ խոստումս»,- ասել է Լուկաշենկոն:

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին տեղակայել են հազարավոր սահմանապահներ, զինվորներ և ոստիկաններ, որոնք ամեն կերպ կանխում են սահմանը հատելու միգրանտների փորձերը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button