Ռուդենկո. «Հուսով ենք, որ երեք երկրների լիդերները կուրվագծեն հեռանկարային ուղղությունները»

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման նպատակն է ամփոփել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման համաձայնության ստորագրումից անցած մեկ տարվա արդյունքները:

«Պետք է տեսնել, թե ինչ է արդեն արվել, ինչը դեռ պետք է արվի խաղաղության գործընթացը և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն առաջ տանելու համար, հուսով ենք, որ համաձայնությունը կնքած երեք երկրների լիդերները կուրվագծեն հեռանկարային ուղղությունները», – ասել է Ռուդենկոն:

Նրա փոխանցմամբ, Ղարաբաղի շրջանում կարգավորումը խոչընդոտող հիմնահարցերը հայտնի են՝ դրանք առնչվում են և՛ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, և՛ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային:

«Դժբախտաբար, մերթ ընդ մերթ տեղի են ունենում զինված միջադեպեր և նույնիսկ մարդիկ են զոհվում», – նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button