ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու անդամ պետությունների անվտանգությունը․ Սիմոնյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը՝ առցանց ձևաչափով։ Այն վարել է Ալեն Սիմոնյանը։ Այս տարվա սեպտեմբերին, հիշեցնենք, Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը։

Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման, հայտարարել է Սիմոնյանն՝ առաջարկելով՝ ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները:

Խոսելով առաջնահերթություններից՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անցած տարի, հիշեցնենք, ՀԱՊԿ-ից լուրջ սպասումներ կային Հայաստանում, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ կազմակերպությունը, որին անդամակցում են Ադրբեջանի դաշնակիցները, այդ թվում՝ թյուրքալեզու Ղազախստանն ու Ղրղըզստանը, հրաժարվել է որևէ ձևով միջամտել պատերազմին՝ սահմանափակվելով կողմերին խաղաղ ճանապարհով հարցերը կարգավորելու ստանդարտ կոչով։

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Ըստ պայմանագրի 4-րդ հոդվածի, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ

Նիստի օրակարգում էր նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության հարցը, Սիմոնյանն առաջադրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը:

Կանոնակարգի համաձայն, նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով: Քվերակությամբ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button