Նախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպումներ անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ. Ադրբեջանի ԱԳՆ

Նախօրեին Մոսկվայում կայացած տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի առաջին նիստում Բաքուն ներկայացնող Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ներկայացրել է հանդիպման արդյունքները:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Խալաֆովը մասնավորապես ասել է. «Կողմերը մտքեր են փոխանակել վստահության ամրապնդմանը և տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնմանը ուղղված համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Նախատեսվում է փոխարտգործնախարարների մակարդակով այս ձևաչափով հանդիպումներ անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ ռոտացիոն սկզբունքով՝ ամեն անգամ անդամ երկրներից որևէ մեկում: Հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԳ նախարարությունների համակարգմամբ էկոնոմիկայի, տրանսպորտի նախարարությունների և այլ կառույցների ներգրավմամբ: Մեխանիզմի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն ավելի բարձր օղակներում: Մեխանիզմի աշխատանքը կառուցվելու է կոնսենսուսի հիման վրա: Հանդիպումների ժամանակ կարող են քննարկվել տարածաշրջանային ընդհանուր խնդիրներ, նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք փոխշահավետ են կողմերի համար և նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը: Հարթակի հաջորդ հանդիպումը համաձայնեցվելու է դիվանագիտական խողովակներով»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button