Լուկաշենկո․ «Մինսկը և Մոսկվան վերջնական ինտեգրման հստակ ժամկետներ չեն ուրվագծում»

«Ռուս-բելառուսական ինտեգրման արդյունքում երկու ինքնիշխան պետությունները կշարունակեն իրենց գոյությունը», – այսօր թուրքական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն 28 ծրագրերը կյանքի կկոչվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Դրա հետ մեկտեղ, ըստ Լուկաշենկոյի, Մոսկվան և Մինսկը վերջնական ինտեգրման ժամկետներ չեն նախանշում։

«Որևէ հստակ ժամկետ, ասենք 2025 կամ 2030 թվականները, առաջ չեն քաշվում։ Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ լուծել առկա խնդիրները», – հայտարարել է Լուկաշենկոն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button