Իսրայելը միջազգային համայնքին կոչ է անում թույլ չտալ Իրանին ատոմային ռումբ ստեղծել

Դեկտեմբերի 28-ին Վիեննայում տեղի կունենա 2015 թվականի Իրանի միջուկային պայմանագրի վերականգնման հարցով բանակցությունների 8-րդ փուլը:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն ասել է, թե Իսրայելը դեմ չէ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, եթե դրանց արդյունքում հաջողվի Իրանին առհավետ զրկել ատոմային զենք ստեղծելու հնարավորությունից, վնասազերծել։

Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը միջազգային գերտերություններին կոչ է արել թույլ չտալ Իրանին ժամանակ շահել միջուկային զենք ստեղծելու համար:

Իսրայելի համոզմամբ, 2015 թվականի պայմանագրով Իրանն ընդամենը ժամանակ է շահել միջուկային զենք ստեղծելու համար:

Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 2018 թվականին դուրս է եկել պայմանագրից: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նպատակահարմար է վերականգնել պայմանագիրը:

Իսրայելը սպառնացել է ուժով լուծել Իրանին միջուկային զենքից զրկելու խնդիրն այն դեպքում, եթե դա չհաջողվի դիվանագիտական եղանակով:

Վերլուծաբանների համոզմամբ, Իսրայելը Մերձավոր Արևելքում այսօրվա դրությամբ միակ պետությունն է, որը միջուկային զենք ունի: Իսրայելը երբեք պաշտոնապես չի հաստատել այդ փաստը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button