Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիան անընդունելի է․ Ջասթին Թրյուդո

Պաշտոնական Օտտավան աշխատում է դաշնակիցների հետ՝ Ռուսաստանին հասցնելու, որ Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիան անընդունելի է, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք վախենում ենք Ուկրաինայում զինված հակամարտությունից։ Շատ անհանգստացած ենք Ռուսաստանի կառավարության դիրքորոշմամբ և այն փաստով, որ զինվորներ է ուղարկում ուկրաինական սահման», – ասել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Կանադայում ապրում է ուկրաինական մեծ և ազդեցիկ համայնք, և Ղրիմի բռնակցումից ի վեր Օտտավան կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Մոսկվայի նկատմամբ։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանն այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button