Թուրքական դատարանը Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման

Թուրքական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային՝ նրան մեղավոր ճանաչելով իշխանության բռնի տապալման փորձի համար։

Թուրքական դատախազությունը պնդում էր, որ Քավալան ֆինանսավորել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները, որոնք սկիզբ առան Ստամբուլի Գեզի զբոսայգու կառուցապատման դեմ իրականացվող ցույցերից։

64-ամյա Քավալան ավելի քան չորս տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ չնայած արևմտյան պետությունների դիվանագիտական ճնշմանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019-ին կայացրած վճռին։ Դատարանի այդ որոշումը թուրքական իշխանություններին պարտավորեցնում էր անհապաղ ազատ արձակել կալանավորված գործչին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button