Մեծ յոթնյակի ֆիննախարարները քննարկում են Ուկրաինային աջակցության հարցը

Գերմանիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը, որի քննարկման հիմնական թեման Ուկրաինային ֆինանսական աջակցությունն է։

«Ես բավականին լավատես եմ, որ մենք կկարողանանք G7-ի այս հանդիպման ժամանակ ֆինանսական հոսքեր ներգրավել, ինչը թույլ կտա Ուկրաինային պաշտպանվել հաջորդ ամիսների ընթացքում», – ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։

Ռուսաստանի հարձակումից ի վեր Ուկրաինայի տնտեսությունն աննախադեպ ծանր կորուստներ է կրում, միլիոնավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները։

Ուկրաինան, որն իր բյուջեի ամսական դեֆիցիտը գնահատում է 5 միլիարդ դոլար, Արևմուտքին է դիմել տնտեսության կորուստները լրացնելու, ռազմական գործողությունները ֆինանսավորելու խնդրանքով։

Գերմանիայի ֆինանսների նախարարի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն «երկնիշ թվով միլիարդավոր եվրոների տեսքով»:

Մեծ յոթնյակը միջազգային ֆինանսական խումբ է, որի կազմի մեջ մտնում են յոթ զարգացած արդյունաբերական երկրներ` Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button