Հունիսից Երևան-Անթալիա-Երևան թռիչքներ կիրականացվեն

Հայկական և թուրքական երկու ավիաընկերություններ շաբաթական երկու անգամ Երևան – Անթալիա, Անթալիա – Երևան չվերթներ կիրականացնեն։

Հայկական FLY ONE Armenia-ն հայտնում է, որ դեպի Անթալիա թռիչքները կսկսեն հունիսի 14-ից, իսկ թուրքական «Պեգասուսը»՝ հունիսի 2-ից։

Հայ-թուրքական բանակցությունների շրջանակում Երևանն ու Անկարան ավելի վաղ վերսկսել էին Երևան – Ստումբուլ – Երևան թռիչքները, որոնք իրականացնում են նույն ավիաընկերությունները։ Հայ – թուրքական բանակցությունների ամենաշոշափելի արդյունքն այս պահին երկկողմ թռիչքների վերագործարկումն է։

Երևանի և Անկարայի բանագնացները արդեն երեք հանդիպում են ունեցել՝ ամեն անգամ վերահաստատելով, որ կշարունակեն երկխոսությունը առանց նախապայմանների։

 

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button