Լավրով. «Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ Ռուսական աշխարհին»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության կազմավորումների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում այսօր ասել է, թե Արևմուտքի հետ առճակատումը երկար կտևի:

«Արևմուտքը մեզ, ամբողջ Ռուսական աշխարհին, տոտալ պատերազմ է հայտարարել, և դա ոք ոք այլևս չի էլ թաքցնում», – ասել է Լավրովը:

Նրա պնդմամբ՝ Արևմուտքում փորձում են «չեղարկել» Ռուսաստանը և այն ամենը, ինչ կապված է ռուսական մշակույթի հետ:

Ըստ Լավրովի, «Արևմուտքում սկսել են արգելել Չայկովսկու, Դոստոևսկու, Տոլստոյի, Պուշկինի և աշխարհահռչակ այլ ռուս հեղինակների ստեղծագործությունները»:

«Այդ գործելակերպով երևակվում է Արևմուտքի իսկական վերաբերմունքը համամարդկային արժեքների և Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական Եվրոպա կերտելու մասին գեղեցիկ կարգախոսների հանդեպ, որոնք 30 տարի առաջ հնչեցվել են «սառը պատերազմի» ավարտից հետո», – ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա պնդել է, թե «հավաքական Արևմուտքի» կողմից աննախադեպ ճնշումների պայմաններում Ռուսաստանում կա համազգային միանություն:

Լավրովի հավաստմամբ՝ ժողովուրդը հավանություն է տալիս նախագահ Վլադիմիր Պուտինի վարած արտաքին քաղաքականությանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button